Logo

ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» 2-րդ անընդմեջ հաղթանակը, այլ արդյունքներ

02:10 / 28.11.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Բելգրադը ներկայացնող թիմը Լիգայի փուլի 5-րդ տուրում տանը 1-0 հաշվով հաղթեց ռումինական «Ստյաուային»: Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ֆրանսիական «Լիոնը» հյուրընկալվելիս 6-0 հաշվով հաղթեց Թել Ավիվի «Մաքաբիին»:

«Ցրվենա Զվեզդան» 7 միավորով 22-րդն է, «Լիոնը»` 12 միավորով դանիական «Միդտյուլանի» և անգլիական «Ասթոն Վիլայի» հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Ստյաուա» (Ռումինիա)` 1-0

Բրունո Դուարտե, 50

Հեռացում՝ Տեբո Ուչենա («Ցրվենա Զվեզդա»), 27

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Լիոն» (Ֆրանսիա)` 0-6

Աբներ Վինիսիուս, 4, Կորենտին Տոլիսո, 25, 51, 53, Մուսա Նիակատե, 35, Ադամ Կարաբեց, 62

«Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 0-4

«Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա) - «Մալմյո» (Շվեդիա)` 3-0

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 1-1

«Բետիս» (Իսպանիա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)` 2-1

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ