Logo

ԵԼ. «Ռոմայի», «Պորտուի», «Ասթոն Վիլայի» և «Լիլի» հաղթանակները

00:08 / 28.11.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկեց Լիգայի փուլի 5-րդ տուրը:

Իտալական «Ռոման» տանը 2-1 հաշվով հաղթեց դանիական «Միդտյուլանին», պորտուգալական «Պորտուն» 3-0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Նիսի» հետ պայքարում, անգլիական «Ասթոն Վիլան» տանը 2-1 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին», ֆրանսիական «Լիլն» էլ տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը:

«Միդտյուլանն» ու «Ասթոն Վիլան» 12-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, «Պորտուն» 10 միավորով 7-րդն է, «Լիլը»` 9 միավորով 9-րդը, «Ռոման»` նույնքան միավորով 12-րդը:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր

«Ռոմա» (Իտալիա) - «Միդտյուլան» (Դանիա)` 2-1

Նեիլ Էլ-Այնաուի, 7, Ստեֆան Էլ-Շարավի, 83 - Պաուլինյո, 86

«Պորտու» (Պորտուգալիա) - «Նիս» (Ֆրանսիա)` 3-0

Գաբրի Վեյգա, 1, 33, Սամու, 61 (11մ)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 4-0

Ֆելիքս Կոռեյրա, 21, Նգալայել Մուկաու, 36, Համզա Իգամանե, 69, Բենժամին Անդրե, 86

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 2-1

Դոնիել Մալեն, 27, 42 - Ժոել Մոնտեյրո, 90

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 1-1

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 1-3

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Սելտա» (Իսպանիա)` 3-2

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 0-0

ՊԱՕԿ (Հունաստան) - «Բրան» (Նորվեգիա)` 1-1

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ