Logo

ԵԼ. «Ռոմայի», «Լիլի» անակնկալ պարտությունները, «Նոթինգհեմը» հաղթեց «Պորտուին»

00:58 / 24.10.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոման» պարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երկրորդ խաղն անընդմեջ: Այս անգամ էլ հռոմեական թիմը տանը 1-2 հաշվով զիջեց չեխական «Վիկտորիա Պլզենին»: «Ռոմայի» գոլը խփեց Պաուլո Դիբալան:

Ֆրանսիական «Լիլը» երկու անընդմեջ հաղթանակից հետո տանը 3-4 հաշվով պարտվեց հունական ՊԱՕԿ-ին: Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթն» էլ տանը 2-0 հաշվով հաղթեց «Պորտուին»:

«Լիլը» 6 միավորով 11-րդն է, «Պորտուն»` նույնքան միավորով 15-րդը, «Նոթինգհեմը»` 4 միավորով 17-րդը, «Ռոման»` 3 միավորով 23-րդը:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր

«Ռոմա» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)` 1-2

Պաուլո Դիբալա, 54 (11մ) - Պրինս Ադու, 20, Չեք Սուարե, 22

«Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 2-0

Մորգան Գիբս-Ուայթ, 19 (11մ), Իգոր Ժեզուս, 77 (11մ)

«Լիլ» (Ֆրանսիա) - ՊԱՕԿ (Հունաստան)` 3-4

«Մալմյո» (Շվեդիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 1-1

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Պանատինայկոս» (Հունաստան)` 3-1

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Շտուրմ» (Ավստրիա)` 2-1

«Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել) - «Միդտյուլան» (Դանիա)` 0-3

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)` 3-2

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)` 2-0

«Սելտա» (Իսպանիա) - «Նիս» (Ֆրանսիա)` 2-1

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ