Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Նիսին»։
«Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) գրանցեց «Սելթիկի» հետ։
Սերբիայի չեմպիոնից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
26-ամյա Թիկնիզյանը երկարատև դադարից հետո կրկին խաղաց Եվրոպա լիգայում։ Նա մրցաշարում նախորդ հանդիպմանը մասնակցել էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում 2021թ. դեկտեմբերի 9-ին։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր
«Նիս» (Ֆրանսիա) - «Ռոմա» (Իտալիա)` 1-2
Թերեմ Մոֆի, 77 (11մ) - Էվան Ն'Դիկա, 52, Ջանլուկա Մանչինի, 55
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 1-1
Մարկո Առնաուտովիչ, 65 - Կելեչի Իհեանաչո, 56
«Բետիս» (Իսպանիա) - «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա)` 2-2
Սեդրիկ Բակամբու, 15, Անտոնի, 85 - Իգոր Ժեզուս, 18, 23
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 3-1
Դիոն Բելյո, 21, 51, Մոնսեֆ Բակրար, 90+5- Սեբաստյան Շիմանսկի, 25
«Բրագա» (Պորտուգալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 1-0
Ֆրան Նավարո, 79
«Մալմյո» (Շվեդիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)` 1-2
Լասե Յոնսեն, 78 - Պետար Ստանիչ, 8 (11մ), Էրիկ Բիլե, 23
«Ֆրայբուրգ» (Գերնանիա) - «Բազել» (Շվեյցարիա)` 2-1
Պատրիկ Օստերհագե, 31, Մաքսիմիլիան Էգեշտայն, 57 - Ֆիլիպ Օթելե, 84
Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


