Logo

ԵԼ. «Ռոման» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Աթլետիկից», «Լացիոն» 9 ֆուտբոլիստով հաղթեց, մյուս արդյունքները

01:55 / 07.03.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում ավարտվեց 1/8 եզրափակիչի առաջին խաղերի շաբաթը:

Իտալական «Ռոման» տանը խաղի վերջին վայրկյաններին 2-1 հաշվով հաղթանակ կորզեց Բիլբաոյի «Աթլետիկից»:

Բասկերից 50-րդ րոպեին հաշիվը բացեց Գանայի հավաքականի հարձակվող Ինյակի Ուիլյամսը, 6 րոպե անց հռոմեացիներից պատասխանեց իսպանացի պաշտպան Անխելինյոն: Ավելացված ժամանակի երրորդ րոպեին տանտերերի հաղթական գոլը խփեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը:

Հռոմեական մյուս ակումբը` «Լացիոն», հյուրընկալվելիս 9 ֆուտբոլիստով ավելացված ժամանակի 8-րդ րոպեին հաղթանակ կորզեց չեխական «Վիկտորիա Պլզենից»` 2-1:

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին», իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 3-0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»:

Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 2-1 (տեսանյութ)

Անխելինյո, 56, Էլդոր Շոմուրոդով, 90+3 - Ինյակի Ուիլյամս, 50

Հեռացում` Յերայ Ալվարես, 85 («Աթլետիկ»)

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)` 1-2 (տեսանյութ)

Բրայան Բրոբի, 10 - Ուգո Լարսոն, 27, Էլյես Սխիրի, 70

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Լացիո» (Իտալիա)` 1-2 (տեսանյութ)

Ռաֆիու Դուրոսիմի, 53 - Ալեսիո Ռոմանյոլի, 18, Գուստավ Իսակսեն, 90+8

Հեռացումներ` Նիկոլո Ռովելա, 77 («Լացիո»), Սամուել Ժիգո, 90+3 («Լացիո»)

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 3-0 (տեսանյութ)

Կոնստանտինոս Ցոլակիս, 13 (ինքնագոլ), Կասպեր Հյոգ, 45, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ