ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում մեկնարկեց երկրորդ տուրը:
Իտալական «Ռոման» տանը 0-1 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիլին»: Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Հակոն Առնար Հարալդսոնը: «Լիլը» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Իտալական «Բոլոնիան» տանը 1-1 հաշիվը գրանցեց գերմանական «Ֆրայբուրգի» դեմ խաղում:
Երկրորդ հաղթանակը տարավ նաև պորտուգալական «Բրագան»՝ այս անգամ հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկելով շոտլանդական «Սելթիկի» դարպասը:
«Լիլն» ու «Բրագան» 6-ական միավորով այս պահին առաջատարներն են:
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Ռոմա» (Իտալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 0-1
Հակոն Առնադ Հարալդսոն, 6
«Բոլոնիա» (Իտալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 1-1
Ռիկարդո Օրսոլինի, 29 - Ջունիոր Ադամու, 57 (11մ)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 0-2
«Ստյաուա» (Ռումինիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 0-2
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Նիս» (Ֆրանսիա)` 2-1
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բետիս» (Իսպանիա)` 0-2
«Պանատինայկոս» (Հունաստան) - «Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ)` 1-2
«Բրան» (Նորվեգիա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)` 1-0
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Մալմյո» (Շվեդիա)` 3-0
Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


