Logo

ԵԼ. «Ռոման» պարտվեց «Լիլին», «Բոլոնիան» ու «Ֆրայբուրգը» ոչ-ոքի գրանցեցին, այլ արդյունքներ

22:59 / 02.10.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում մեկնարկեց երկրորդ տուրը:

Իտալական «Ռոման» տանը 0-1 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիլին»: Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Հակոն Առնար Հարալդսոնը: «Լիլը» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Իտալական «Բոլոնիան» տանը 1-1 հաշիվը գրանցեց գերմանական «Ֆրայբուրգի» դեմ խաղում: 

Երկրորդ հաղթանակը տարավ նաև պորտուգալական «Բրագան»՝ այս անգամ հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկելով շոտլանդական «Սելթիկի» դարպասը:

«Լիլն» ու «Բրագան» 6-ական միավորով այս պահին առաջատարներն են:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր

«Ռոմա» (Իտալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 0-1

Հակոն Առնադ Հարալդսոն, 6

«Բոլոնիա» (Իտալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 1-1

Ռիկարդո Օրսոլինի, 29 - Ջունիոր Ադամու, 57 (11մ)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 0-2

«Ստյաուա» (Ռումինիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 0-2

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Նիս» (Ֆրանսիա)` 2-1

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բետիս» (Իսպանիա)` 0-2

«Պանատինայկոս» (Հունաստան) - «Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ)` 1-2

«Բրան» (Նորվեգիա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)` 1-0

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Մալմյո» (Շվեդիա)` 3-0

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ