Logo

ԵԼ. «Ռեալ Սոսյեդադի», «Այաքսի» հաղթանակներն ու այլ արդյունքներ

23:40 / 13.02.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում ևս մեկնարկեց փլեյ-օֆֆ փուլը:

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց դանիական «Միտյուլանին»:

Հյուրերից գոլ խփեցին կիսապաշտպաններ Բրայիս Մենդեսն ու Տակեֆուսա Կուբոն: Բասկյան թիմի կազմում խաղադաշտ դուրս չեկավ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, նա պահեստայինների թվում էր:

Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց բելգիական «Սենտ Ժիլուազին»: Ստամբուլի «Ֆեներբահչեն» տանը 3-0 հաշվով հաղթեց բելգիական «Անդերլեխտին», իսկ Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» 1-0 հաշվով առավելության հասավ չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ տնային խաղում:

Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Միտյուլան» (Դանիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)` 1-2 (տեսանյութ)

Ադամ Բուկսա, 38 - Բրայիս Մենդես, 11 (11մ), Տակեֆուսա Կուբո, 31

«Սենտ Ժիլուազ» (Բելգիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 0-2 (տեսանյութ)

Քրիստիան Ռասմուսեն, 59, Ժորտի Մոկիո, 71

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)` 3-0 (տեսանյութ)

Դուշան Տադիչ, 11, Էդին Ջեկո, 42, Յուսեֆ Էն-Նեսիրի, 57

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)` 1-0 (տեսանյութ)

Մոհամեդ Աբու Ֆանի, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ