ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում ավարտվեց 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղերի շաբաթը:
Կենտրոնական խաղում պորտուգալական «Պորտուն» տանը 1-1 հաշիվը գրանցեց իտալական «Ռոմայի» հետ:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հռոմեական ակումբից հաշիվը բացեց պաշտպան Զեկի Չելիկը, 67-րդ րոպեին տանտերերից պատասխանեց պաշտպան Ֆրանսիշկու Մոուրան: 72-րդ րոպեին «Ռոմայից» երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն:
Նիդերլանդական «ԱԶ Ալկմարը» տանը 4-1 հաշվով ջախջախեց Ստամբուլի «Գալաթասարային», «Տվենտեն» 2-1 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո Գլիմտին», հունական ՊԱՕԿ-ն էլ տանը 1-2 հաշվով պարտվեց ռումինական «Ստյաուային»:
Դիմակայության պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
«Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)` 1-1 (տեսանյութ)
Ֆրանսիշկու Մոուրա, 67 - Զեկի Չելիկ, 45+5
Հեռացում` Բրայան Կրիստանտե, 72 («Ռոմա»)
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 4-1 (տեսանյութ)
Սվեն Միյնանս, 12, Տրոյ Փերոթ, 37 (11մ), Յորդի Կլասի, 57, Դավիդ Մյոլեր Վոլֆ, 66 - Ռոլանդ Շալայ, 20
Հեռացում` Կան Այհան, 51 («Գալաթասարայ»)
«Տվենտե» (Նիդերլանդներ) - «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)` 2-1 (տեսանյութ)
ՊԱՕԿ (Հունաստան) - «Ստյաուա» (Ռումինիա)` 1-2 (տեսանյութ)