Logo

El Pais. Յամալը մտադիր է գնել Պիկեի և Շակիրայի նախկին առանձնատունը

19:43 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա վինգեր Լամին Յամալը մտադիր է ձեռք բերել այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել են Ժերար Պիկեն և նրա նախկին կինը` աշխարհահռչակ երգչուհի Շակիրան, հաղորդում է El Pais-ը:

Կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստի և Շակիրայի ամուսնալուծությունից հետո՝ 2022 թվականին, առանձնատունը վաճառվել էր: Այն կառուցվել է 2012 թվականին 3800 քառակուսի մետր տարածքի վրա: 

Տարածքը ներառում է 2 փոքր և 1 մեծ բնակարան, փակ և բացօթյա լողավազաններ, թենիսի կորտ, մարզասրահ, բազմաթիվ տեռասներ և նույնիսկ ձայնագրման ստուդիա։ Տարածքի նախնական գինը կազմել է 14 միլիոն եվրո, այս պահի դրությամբ մոտ 3 միլիոնով նվազել է, քանի որ երկրորդական բնակարաններից մեկը վաճառվել է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ