Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։
«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Աբովյանում։
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոսոստի 28-ին։
Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Ժամը 16:00-ից ուղիղ եթերում կլինի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը:

