Logo

El Nacional. Յամալը չի ցանկանում մեկնարկային կազմում տեսնել Լևանդովսկիին

19:23 / 07.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայում» կոնֆլիկտային իրավիճակ է հասունանում, հաղորդում է El Nacional-ը։

Կատալոնական գրանդի 17-ամյա վինգեր Լամին Յամալը չի ցանկանում մեկնարկային կազմում տեսնել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Յամալը կարծում է, որ հիմնական կազմում պետք է խաղա իսպանացի Ֆերան Տորեսը, որը հիմնականում փոխարինման է դուրս գալիս:

Յամալի հետ այս հարցում նույնակարծիք է նաև իսպանացի կիսապաշտպան Պեդրին:

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 44 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել երեք ասիստ, իսկ Տորեսը 36 խաղում ունի 16 գոլ և չորս գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ