Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում չկարողացավ հաղթել Նիդերլանդները ներկայացնող «Տվենտեին». գրանցվեց 1-1 հաշիվը։
Մանկունյական ակումբը 35-րդ րոպեից դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի խփած գոլից հետո հաղթում էր, սակայն չկարողացավ պահել առավելությունը։
Իտալական «Լացիոն» Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած խաղում 3-0 հաշվով առավելության հասավ Կիև «Դինամոյի» նկատմամբ։ «Բիանկոչելեստիից» դուբլ գրանցեց թիմի նորեկ, սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։
Հետաքրքիր մրցավեճ պարգևեցին ֆրանսիական «Նիսը» և իսպանական «Ռեալ Սոսիեդադը». կողմերը չպարզեցին հաղթողին` 1-1։
Բասկյան ակումբն իսպանացի հարձակվող Անդեր Բարենեչեայի խփած գոլի շնորհիվ 18-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, իսկ «Նիսի» պատասխան գոլը 45-րդ րոպեին խփեց նիդերլանդցի կիսապաշտպան Պաբլո Ռոսարիոն։
«Նիսը» կարող էր նաև հաղթանակ կորզել, սակայն կոտդիվուարցի հարձակվող Էվան Գեսանդը 55-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից. «Ռեալ Սոսիեդադին» փրկեց իսպանացի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն։
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Տվենտե» (Նիդերլանդներ)` 1-1 (տեսանյութ)
Քրիստիան Էրիկսեն, 35 - Սեմ Լամերս, 68
«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Լացիո» (Իտալիա)` 0-3 (տեսանյութ)
Բուլայե Դիա, 5, 35, Ֆասիյո Դելե-Բաշիրու, 34
Հեռացում` Մաքսիմ Բրագարու, 72 («Դինամո Կիև») - Տիջանի Նոսլին, 75 («Լացիո»)
«Նիս» (Ֆրանսիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)` 1-1 (տեսանյութ)
Պաբլո Ռոսարիո, 45 - Անդեր Բարենեչեա, 18
Չիրացրած 11-մետրանոց` Էվան Գեսանդ, 55 («Նիս»)
«Միդտյուլան» (Դանիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)` 1-1 (Տեսանյութ)
Դարիո Օսորիո, 42 - Մաքսիմ Մոերշտեդթ, 90