ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացան քառորդ եզրափակիչից երեք դիմակայությունների առաջին խաղերը:
Օրվա գլխավոր խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվը գրանցեց ֆրանսիական «Լիոնի» հետ: «Լիոնը» ոչ-ոքի կորզեց 90+5-ին:
Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 հաշիվը գրանցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, իսկ Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0:
Պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթից:
Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր
«Լիոն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 2-2 (տեսանյութ)
Տիագո Ալմեյդա, 25, Ռայան Շերկի, 90+5 - Լենի Յորո, 45+5, Ջոշուա Զիրկզե, 88
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)` 1-1 (տեսանյութ)
Պեդրո Պորո, 26 - Ուգո Էկիտիկե, 6
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 0-0 (տեսանյութ)
Հեռացում` Ռոբին Պրյոպեր, 13 («Ռեյնջերս»)
Չիրացված 11-մետրանոց` Ալեքս Բերենգեր, 82 («Աթլետիկ»)
Եվրոպա լիգայի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։