Logo

ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ-ոքին, «Լիոնի», «Ռեյնջերսի» և «ԱԶ Ալկմարի» հաղթանակները

23:40 / 06.03.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկեց 1/8 եզրափակիչ փուլը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց բասկյան «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդից» հաշիվը բացեց նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեն, «Ռեալ Սոսյեդադից» պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը:

Ֆրանսիական «Լիոնը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ կորզեց ռումինական «Ստյաուայից», Լոնդոնի «Տոտենհեմն» արտագնա մրցավեճում 0-1 հաշվով պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին», իսկ շոտլանդական «Գալազգո Ռեյնջերսը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ֆեներբահչեին»:

Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 1-1 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 70 (11մ) - Ջոշուա Զիրկզե, 57

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 1-0 (տեսանյութ)

Լուկաս Բերգվալ, 18 (ինքնագոլ)

«Ստյաուա» (Ռումինիա) - «Լիոն» (Ֆրանսիա)` 1-3 (տեսանյութ)

Ալեքսանդրու Բալուտա, 68 - Նիկոլաս Տալյաֆիկո, 30, Մալիք Ֆոֆանա, 86, 89

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 1-3 (տեսանյութ)

Ալեքսանդր Ջիկու, 30 - Սիրիլ Դեսերս, 6, Վցլավ Չերնի, 42, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա