Logo

ԵԼ. «Ման. Յունայթեդը» թրիլերային քամբեք արեց «Լիոնի» դեմ խաղում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

01:44 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-4 հաշվով հաղթեց «Լիոնին»։

Առաջին խաղակեսում մանկունիական գրանդը երկու գնդակի առավելություն ստացավ, սակայն հյուրերը կարողացան հետագայում հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։

«Լիոնն» 89-րդ րոպեին մնացել էր 10 ֆուտբոլիստով։

Լրացուցիչ ժամանակում արդեն «Լիոնը» երկու գնդակի առավելություն ստացավ, բայց «Կարմիր սատանաները» թրիլերային քամբեք արեցին ու հաղթեցին 5:4 հաշվով։

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը հաշիվը հավասարեցրեց 120-րդ րոպեին, իսկ հաղթական գնդակն ավելացված առաջին րոպեին խփեց Հարի Մագուայերը։ Երկու դեպքում էլ ասիստ կատարեց Կազեմիրոն։

Opta-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը եվրագավաթային խոշոր մրցաշարում երկու գոլ է խփել 120-րդ րոպեից հետո:

Մանկունիական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ։

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Լիոն» (Ֆրանսիա)` 2-2 (լրացուցիչ ժամանակ՝ 3-2) (առաջին հանդիպումը` 2-2) (տեսանյութ)

Մանուել Ուգարտե, 10, Դիոգու Դալոտ, 45+1, Բրունու Ֆեռնանդեշ, 114 (11մ), Քոբի Մեյնու, 120, Հարի Մագուայեր, 120+1 - Կորենտեն Տոլիսո, 71, Նիկոլաս Տալյաֆիկո, 78, Ռայան Շերկի, 105, Ալեքսանդր Լակազետ, 110 (11մ)

Հեռացում` Կորենտեն Տոլիսո, 89 («Լիոն»)

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ