Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Լիոնը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Գոու Ըհեդ Իգլզին»։
«Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս համառ պայքարում 2-1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի չեմպիոն «Բազելի» դեմ խաղում։
«Ռոման» Գլազգոյում 3-0 հաշվով հաղթեց «Սելթիկին»։ «Ջալոռոսիից» դուբլ գրանցեց Էվան Ֆերգյուսոնը։
6-րդ տուրից հետո Լիգայի փուլի առաջատարը 15 միավորով «Լիոնն» է։ Դանիական «Միդտյուլանն» ունի 15 միավոր ու երկրորդն է, «Ասթոն Վիլան» նույնքան միավորով բարձրացավ երրորդ տեղ։
«Ռոման» 12 միավորով 10-րդն է, «Սելթիկը»` 7 միավորով 24-րդը, «Բազելը»` 6 միավորով 26-րդը, «Գոու Ըհեդ Իգլզը»` նույնքան միավորով 28-րդը։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 6-րդ տուր
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ռոմա» (Իտալիա)` 0-3
Լիեմ Սքեյլզ, 6 (ինքնագոլ), Էվան Ֆերգյուսոն, 36, 45+1
Չիրացված 11-մետրանոց` Առնե Էնգելս, 45+5 («Սելթիկ»)
«Բազել» (Շվեյցարիա) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 1-2
Ֆլավիուս Դանիլյուկ, 34 - Էվան Գեսանդ, 12, Յուրի Տիլեմանս, 53
«Լիոն» (Ֆրանսիա) - «Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ)` 2-1
Աֆոնսո Մորեյրա, 3, Պավել Շուլց, 11 - Միլան Սմիթ, 6
«Սելտա» (Իսպանիա) - «Բոլոնիա» (Իտալիա)` 1-2
Բրայան Սարագոսա, 17 - Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 65 (11մ), 75
«Պորտու» (Պորտուգալիա) - «Մալմյո» (Շվեդիա)` 2-1
Սամու Օմորոդիոն, 30, 36 - Ֆրանսիշկու Մոուրա, 90+5 (ինքնագոլ)
«Բրան» (Նորվեգիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 0-4
Քերեմ Աքթյուրքօղլու, 5, Տալիսկա, 36, 44, 65
Հեռացում` Էյվին Հելան, 18 («Բրան»)
«Ստյաուա» (Ռումինիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 4-3
Սիյաբոնգա Նգեզանա, 11, Միհայ Տոմա, 54, Մամադու Թիամ, 87, Ֆլորին Տանասե, 90+5 - Կասպեր Տենգստեդ, 41, Քվինթեն Թիմբեր, 44, Լեո Զաուեր, 51
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)` 1-0
Սումաիլա Դիաբատե, 50 (ինքնագոլ)
Հեռացում` Պետար Ռատկով, 37 («Զալցբուրգ»)
«Պանատինայկոս» (Հունաստան) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)` 0-0
Հեռացում` Վացլամ Եմելկա, 32 («Վիկտորիա Պլզեն»)
Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


