Logo

«Բարսելոնայի» երկրպագուները Մեսիին նվիրված ակցիա են անցկացրել «Էլ կլասիկոյում»

11:46 / 06.04.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» երկրպագուները Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 10-րդ րոպեին վանկարկել են կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ազգանունը:

Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ աշխարհի նորընծա չեմպիոնը երազում է վերադառնալ «Բարսելոնա»: Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ 35-ամյա Մեսիի պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի երկրպագուներն ապրիլի 2-ին «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի տնային խաղից (0-1) առաջ ու հանդիպման ընթացքում սուլել էին Մեսիին:

Արգենտինայի հավաքականի ավագը «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին և խփել է 482 գոլ։

«Ռեալը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ: Դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել էր 1-0 հաշվով: Մայիսի 6-ին կայանալիք եզրափակիչում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կմրցի «Օսասունայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ