Logo

Բելինգեմի դուբլը Էլ կլասիկոյում հաղթանակ պարգևեց «Ռեալին»

20:14 / 28.10.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Էլ կլասիկո էր՝ «Բարսելոնա» - «Ռեալ»:

Բարսելոնայում կայացած խաղում մադրիդյան ակումբը Ջուդ Բելինգեմի ջանքերով կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ Իլկայ Գյունդողանի՝ 6-րդ րոպեին խփած գոլին մադրիդյան ակումբից դուբլով պատասխանեց անգլիացի կիսապաշտպանը, որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։

Այս խաղից հետո «Արքայական ակումբը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը «Ժիրոնայի հետ: «Բարսելոնան» 24 միավորով 3-րդն է:

Լա լիգա, 11-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»` 1-2

Իլկայ Գյունդողան, 6 - Ջուդ Բելինգեմ, 68, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ