Հանս-Դիտեր Ֆլիկը ներկայացրել է կատալոնական «Բարսելոնայի» հայտացուցակը Մադրիդի «Ռեալի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրում կայանալիք արտագնա խաղին:
Հայտացուցակում չեն ընդգրկվել վնասվածքից նոր ապաքինված բրազիլացի վինգեր Ռաֆինյան և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Կազմ է վերադարձել վնասվածքից ապաքինված իսպանացի հարձակվող Ֆերան Տոռեսը:
«Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`

