Logo

El Chiringuito. «Ռեալի» 2 ֆուտոլիստի միջև կոնֆլիկտը մոտ է եղել ծեծկռտուքի վերածվելուն

10:57 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի և կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն:

Ապրիլի 11-ին կայացած մարզման ժամանակ գերմանացին ու անգլիացին հանդիպել են մենապայքարի ժամանակ, և Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին:

Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, և այն մոտ է եղել ծեծկռտուքի վերածվելուն, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին:

Ռյուդիգերն ու Բելինգհեմը հանգստացել են և որպես հաշտության նշան՝ միմյանց ձեռք սեղմել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ