Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը «Բուդյո-Գլիմտն» է, որը կլինի եվրոպական խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչում Նորվեգիան ներկայացնող պատմության մեջ առաջին ակումբը:
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Նորվեգիայի չեմպիոնը հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց «Լացիոյին»։
Հռոմեական ակումբն առաջին մրցավեճում 0-2 պարտվելուց հետո պատասխան խաղում կարողացավ հիմնական ժամանակում առավելության հասնել նույն հաշվով` երկրորդ գոլը խփելով մրցավարի ավելացրած երրորդ րոպեին։
Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ «Բիանկոչելեստեն» 100-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն 109-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշիվը և խաղը տեղափոխեցին 11-մետրանոց հարվածաշար։
«Բուդյո-Գլիմտի» դարպասապահ Նիկիտա Հայկինը հետ մղեց Լոում Չաունայի ու Վալենտին Կաստելյանոսի հարվածները, իսկ Տիջանի Նոսլինի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։
«Բուդյո-Գլիմտը» կիսաեզրափակիչում կմրցի «Տոտենհեմի» դեմ։
Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Լացիո» (Իտալիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)` 2-0 (լրացուցիչ ժամանակ՝ 1-1) (11-մետրանոցներով` 2-3) (առաջին հանդիպումը` 0-2) (տեսանյութ)
Վալենտին Կաստելյանոս, 21, Տիջանի Նոսլին, 90+3, Բուլայե Դիա, 100 - Անդրեաս Հելմերսեն, 109
Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։


