Logo

Էկիտիկեն 2019թ. հետո «Լիվերպուլի» ամենաարագ գոլն է խփել ԱՊԼ-ում

15:58 / 14.12.2025Ֆուտբոլ
null

Հարձակվող Ուգո Էկիտիկեն 2019 թվականից հետո «Լիվերպուլի» ամենաարագ գոլն է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է Opta-ն:

Ֆրանսիացին «Բրայթոնի» դեմ 16-րդ տուրի տնային հանդիպման հաշիվը բացել է 46-րդ վայրկյանին: 2019 թվականին գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագ գոլն էր խփել` «Հադերսֆիլդի» դարպասը գրավելով 15-րդ վայրկյանին:

Հիշեցնենք, որ Էկիտիկեն «Բրայթոնի» դեմ խաղում դուբլ էր գրանցել, գործող չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ