Եգիպտական Լուքսոր քաղաքում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո տեղի է ունեցել Սֆինքսների հնագույն ծառուղու՝ այսպես կոչված «Փարավոնների ուղու» բացման արարողությունը:
Զբոսաշրջության նախարար Խալեդ Էլ-Էնանին նշել է, որ Լուքսորը դարձել է աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարանը: Վերականգնողական աշխատանքներից հետո Սֆինքսների պողոտան առաջին անգամ միացրեց Լուքսորի և Կառնակի տաճարները:
The Avenue of the Sphinxes officialy opens up November 25th! In ancient times, this processional way hosted the Procession of the Opet Festival, a symbolic event that started at Karnak and traveled to Luxor before returning to Karnak, thus completing the cycle. pic.twitter.com/ACMJ687JZM
— Anyextee (@Anyextee) November 19, 2021
Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են 250 սֆինքս՝ խոյի գլուխներով և 807 սֆինքս՝ մարդկային գլուխներով: Էլ-Էնանին հավելել է, որ հին ժամանակներում ծառուղում երեք անգամ ավելի շատ արձաններ են եղել:
Հնագետների աշխատանքը շարունակվում է. գիտնականները փնտրում են այլ հնագույն արձաններ:
Փարավոնների ճանապարհը միացնում է Լուքսորի և Կառնակի տաճարային համալիրները: Հուշարձանը պետք է զբոսաշրջիկների համար դառնա զբոսաշրջության գոտի: Երեկոյան լինում է լուսավորություն և բազմագույն լույսեր: