Եգիպտոսի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։
Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի A խմբի 9-րդ տուրում Հուսամ Հասանի գլխավորած թիմը մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց Ջիբութիի հավաքականին։
«Փարավոններից» դուբլ գրանցեց Մոհամեդ Սալահը։
Եգիպտոսը 23 միավորով ապահովեց խմբում առաջին տեղը` պատմության մեջ չորրորդ անգամ նվաճելով Մունդիալի ուղեգիր։
ԱԱ-2026, աֆրիկյան գոտու ընտրական մրցաշար, 9-րդ տուր
A խումբ
Ջիբութի - Եգիպտոս` 0-3
Իբրահիմ Ադել, 8, Մոհամեդ Սալահ, 14, 84


