Եգիպտոսի հավաքականի դարպասապահ Մոհամեդ Աբուգաբալ Գաբասկին Սենեգալի ընտրանու հետ Աֆրիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո խաղադաշտում է մոռացել ջրի իր շիշը, որի վրա եղել է մանրամասն տեղեկատվություն 11-մետրանոց հարվածներ իրացնող մրցակցի ֆուտբոլիստների մասին։
Այն Թվիթերի իր էջում ներկայացրել է մարզական լրագրող Սադիկ Ադամսը, որի կարծիքով՝ շիշն արժանի է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի թանգարանի ցուցանմուշ դառնալուն։
Egypt goalkeeper Gabaski forgot his bottle after the defeat. Info on Senegal's penalty takers.
— Saddick Adams (@SaddickAdams) February 7, 2022
This should go straight to CAF Museum if they have. pic.twitter.com/e1LMbZPTUm
Եգիպտոսի և Սենեգալի եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակում դարպասները մնացել են անառիկ, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել սենեգալցիները, որոնք էլ, հաղթելով 4:2 հաշվով, առաջին անգամ դարձել են Աֆրիկայի գավաթակիր։ Այդ խաղում Գաբասկին 11-մետրանոց երկու հարված հետ մղեց։ Առաջինը՝ 7-րդ րոպեին, երբ կռահեց Սադիո Մանեի հարվածի ուղղությունը, իսկ երկրորդը՝ հետխաղյա հարվածաշարի ընթացքում։
Առաջին հարվածի դրվագն ուղեկցվել է ուշագրավ դիպվածով. անգլիական «Լիվերպուլում» սենեգալցի Մանեի եգիպտացի ակումբակից Մոհամեդ Սալահը Գաբասկիին հուշել է հարվածի հնարավոր ուղղությունը։ Նկատելով դա՝ Մանեն ինքն է մոտեցել Եգիպտոսի հավաքականի դարպասապահին և ասել, որ պատրաստվում է հարվածել հակառակ անկյունը։ Գաբասկին չի հավատացել նրան և կարողացել է հետ մղել գնդակը։ Եզրափակիչի լավագույն խաղացող ճանաչված եգիպտացի դարպասապահն այս խաղում կատարել է 8 սեյվ։ Ամենից հետաքրքիրն այն է, որ մինչև այդ Գաբասկին եգիպտական ընտրանու երկրորդ դարպասապահն էր. նա դրսևորվելու հնարավորություն էր ստացել Կոտ դ’Իվուարի հետ խաղում՝ հիմնական դարպասապահ Մոհամեդ Էլ-Շենավիի վնասվածք ստանալուց հետո։