Կամերունում ավարտված ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Եգիպտոսի ընտրանու դարպասապահ Մոհամեդ Աբուգաբալը, որը մրցանակն ստանալու պահին չի կարողացել զսպել արցունքները՝ հաղորդում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը։
Սենեգալի և Եգիպտոսի հավաքականների միջև եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում թիմերի դարպասները մնացել էին անառիկ, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաջողությունն ուղեկցել էր սենեգալցիներին՝ 4:2։
With an out-of-the-world performance, the spectacular @mohmedabogabal is awarded the Total Energies Man of the Match award in the final! 🧤🔝#TotalEnergiesAFCON2021 | #AFCON2021 | #SENEGY | #TeamEgypt | @Football2gether pic.twitter.com/J4nys8mAH4
— #TotalEnergiesAFCON2021 🏆 (@CAF_Online) February 6, 2022
33-ամյա եգիպտացի դարպասապահն ակումբային մակարդակով երբեք հանդես չի եկել հարազատ երկրի սահմաններից դուրս։ 2019 թվականից պաշտպանում է «Զամալեկ» ակումբի դարպասը։ Ի դեպ, այդ թիմը 8 տուրից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում Եգիպտոսի ընթացիկ առաջնությունում։
Սենեգալի հավաքականն առաջին անգամ է դարձել Աֆրիկայի գավաթակիր։ Իսկ Եգիպտոսն այդ մրցաշարում հաղթել է 7 անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։