Logo

Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն. հայ ըմբիշները չորս մեդալ նվաճեցին

00:04 / 17.05.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչներն ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը նվաճեցին չորս մեդալ:

Հունաստանի Լուտրակի քաղաքում առաջինը գորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները: Եղիշե Մոսեսյանը (68 կգ) դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լևիկ Ավետիսյանը (41 կգ), Էրիկ Պապիկյանը (44 կգ) և Ավետիք Թութխալյանը (62 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:

Մոսեսյանը ոսկե մեդալի համար գոտեմարտոմ 11-10 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Կանտեմիր Էլմեսովից։ Մինչև եզրափակիչ հասնելն էլ հայ ըմբիշը «չոր» հաշիվներով հաղթել է թուրք, սլովակ և մոլդովացի մրցակիցների:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա