Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է 7 խաղով, որից չորսը՝ պայմանական։ Նման որաշում է կայացվել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում։
«ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշեց՝
1. Որակազրկել «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին 7 (յոթ) խաղով։ Որակազրկումը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 31-ից սկսած։
2. Որոշման 1-ին կետով սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցի մի մասը՝ 4 (չորս) խաղ պայմանականորեն չկիրառել և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին նկատմամբ փորձաշրջան սահմանել 4 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասվում է որոշման մեջ։
Ըստ արձանագրության՝ որակազրկման պատճառն է Եղիշե Մելիքյանի կողմից պատշաճ վարքագծի հիմնական կանոնների խախտումը, սպորտային միջոցառումները ոչ սպորտային բնույթի դրսևորումների համար օգտագործելը, ՀՖՖ հեղինակությունը, ՀՖՖ համապատասխան մարմինների և ղեկավար կազմի վարկաբեկումը (Հոդված 9-ի 2-րդ կետի 1․2, 1․3, 1․4-րդ ենթակետեր)։