Logo

Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը

18:30 / 23.10.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գնահատել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հավանականությունը։

«Դա շատ նուրբ հարց է: Չէի ցանկանա մեկնաբանել, բայց, ամեն դեպքում, մի քանի բառ կասեմ: Արդեն մի քանի տարի «Փյունիկի» ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա: Հենց սկզբից ես աջակցում եմ մեր ակումբի նախագահին: Ես պայքարում եմ նրա համար թե՛ ֆուտբոլային խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ այդ փաստը կխանգարի ինձ գլխավորել Հայաստանի հավաքականը: Վստահ եմ՝ մեր ֆեդերացիայում հասկանում են, որ ես իսկապես կարող եմ օգնել ազգային հավաքականին, բայց չեն գնան դրան:

Եթե հասարակությունը ցանկանա դա և հայտնի այդ մասին, միայն այդ ժամանակ պատրաստ եմ համապատասխան քայլեր անել: Ինձ համար շատ կարևոր է երկրպագուների կարծիքը և ակումբի նախագահի կարծիքը, քանի որ կոնֆլիկտը շատ լուրջ է»,- 45-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո։ Եղիշե Մելիքյանը 2021 թվականից է գլխավորում «Փյունիկը», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ