«Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը ճանաչվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն մարզիչ, սակայն հրաժարվել է մրցանակից` հիմնավորելով թափանցիկության ու չափորոշիչների բացակայությունը լավագույնների որոշման կարգում:
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,- Եղիշե Մելիքյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ Հայաստանի առաջնության առաջատարը «Փյունիկն», որն ունի 45 միավոր։ «Արարատ-Արմենիան» 35 միավորով երկրորդն է, լավագույն եռյակը եզրափակում է «Նոան»՝ 33 միավոր։