Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Թուրքիայում ընթացող հավաքի, նոր սխեմաներ ադապտացնելու, ընկերական խաղերում մրցակիցների և հայ ֆուտբոլիստների ու նրանց լիմիտը մեծացնելու խոսակցությունների մասին։
Հիշեցնենք, որ հավաքի երկրորդ ստուգողական խաղում «Փյունիկը» հունվարի 29-ին ուժերը կչափի բոսնիական «Բորաց Բանյա Լուկայի» հետ։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո Եղիշե Մելիքյանի թիմը 48 միավորով առաջատարն է ու 6-ական միավոր է առաջ 2-3-րդ տեղերը բաժանող «Նոայից» ու «Արարատ-Արմենիայից»։