Logo

Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

20:31 / 08.09.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատասխանել են Fast Sports-ի հարցերին:

«Այս կարճ ժամանակահատվածում մի քանի հարցեր լուծվել են մթնոլորտի, պրոֆեսիոնալիզմի, վերաբերմունքի և հարգանքի վերաբերյալ: Շարժվում ենք մեր ծրագրած ճանապարհով: Եթե ուզում ենք արագ արդյունքի հասնել, ֆուտբոլում այդպես չի լինում, ժամանակ է պետք»,- ասել է Մելիքյանը:

«Միասին ենք 5 օր, հասցրել ենք ծանոթանալ մարզչական նոր կազմի հետ: Պարտվել ենք խոշոր հաշվով, բայց եղել են դրական խաղային պահեր: Պետք է մոռանանք այդ պարտությունը, առաջ շարժվենք: Կարծում եմ` Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում ավելի շատ պահեր կունենանք և կուրախացնենք մեր երկրպագուներին»,- ասել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ Թիկնիզյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ