Logo

Եղիշե Մելիքյանը` ՉԼ որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին

19:34 / 18.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը.

«Այս պահին ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա։ Մրցակցին դեռ չենք ուսումնասիրել։ Չեմ կարող հստակ որևէ բան ասել, բայց գիտեմ, որ հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք մեր կողմից ջանք չենք խնայի»,- մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» մրցելու է Բելառուսի չեմպոին Մինսկի «Դինամոյի» դեմ։ Առաջին հանդիպումը կկայանա Հունգարիայում։ Բելառուսական ակումբները եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում։

Մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Հանդիպումների ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին:

Բելառուսի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո Միսնկի «Դինամոն» 26 միավորով երրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատարին։ Նախորդ մրցաշրջանում մայրաքաղաքային ակումբը 30 տուրում վաստակել է 69 միավոր և 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Նեմանին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա