Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» և շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։ Լրագրողների հարցերին պատասխանել է նաև «Փյունիկի» պաշտպան Արթուր Ավագյանը։
Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:45-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Օրասիո Ֆեսնիկի գլխավորությամբ։
Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:
Ալեքսանդր Ֆրայ․ «Փյունիկին» հաղթելը բավականին բարդ է
«Փյունիկն» ու «Բազելը» նախախաղային մարզում են անցկացրել «Հանրապետականում» (ֆոտոշարք)