Logo

Եղիշե Մելիքյանը 2 փոփոխություն է կատարել Հայաստանի հավաքականի հայտացուցակում

11:23 / 09.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է հավաքականի հայտացուցակն Իռլանդիայի թիմի դեմ կայանալիք խաղին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, Պորտուգալիայի թիմի դեմ հանդիպման համեմատ, հայտացուցակում կատարել է երկու փոփոխություն:

Պաշտպան Ալբերտ Խաչումյանի ու կիսապաշտպան Նարեկ Աղասարյանի փոխարեն հայտացուցակում ընդգրկվել են կիսապաշտպաններ Գոռ Մանվելյանը և Կարեն Նալբանդյանը:

«Նոայի» ֆուտբոլիստը կխաղա «14» համարով, իսկ «Ալաշկերտի» ավագը՝ «15»:

Երկրորդ խաղում անընդմեջ հայտացուցակում չի ընդգրկվել «Փյունիկի» կիսապաշտպան Դանիել Աղբալյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ