Logo

Եղիշե Մելիքյանն ու «Փյունիկը» երկարաձգել են պայմանագիրը

20:55 / 06.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Եղիշե Մելիքյանը կշարունակի զբաղեցնել «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

45-ամյա մասնագետն ու երևանյան ակումբը մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը երկարաձգել են պայմանագիրը։

«Ես շատ ուրախ եմ` Եղիշե Մելիքյանն երկարաձգել է պայմանագիրը: Դա նշանակում է, որ «Փյունիկը» կպահպանի մարտական ոգին ու բնավորությունը, որն օգնում է մեզ պայքարել հաղթանակի համար ամեն խաղում, ինչպես նաև կշարունակի ուրախացնել մեր հավատարիմ երկրպագուներին և օրինակ ծառայել «Փյունիկի» մարզադպրոցի սաների համար»,- նշել է ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը «Փյունիկը» մարզում է 2021 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ նվաճել է եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր` մասնակցելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա