Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հյուրընկալվել է Fast Sports հեռուստաալիքի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է տարբեր թեմաների շուրջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում 1-0 հաշվով հաղթել էր «Շիրակին» և 82 միավորով գրավել առաջին տեղը։ 16-րդ անգամ Հայաստանի չեմպիոն դարձած երևանյան ակումբը հուլիսին պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։
ՉԼ. «Փյունիկի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում