Logo

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը

20:04 / 01.09.2025Ֆուտբոլ
null

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու առաջին և երկրորդ տուրերի խաղերին:

Առաջին մարզմանը չեն մասնակցել Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանը, Վահան Բիչախչյանն ու Լուկաս Սելարայանը: Թիկնիզյանը, Բարսեղյանն ու Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ