Logo

Եղիշե Մելիքյան. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ կատարած աշխատանքը»

14:10 / 27.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 2024 թվականի լավագույն մարզիչ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Հպարտ եմ տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ կատարած աշխատանքը:

Սա ևս մեկ առիթ է՝ հիշելու «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությունը, հաղթահարած բոլոր արգելքները ու հավատը մեր նպատակին:

Առջևում նոր տարին է, որը նույնպես իր նոր մարտահրավերներով հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք շարունակել մեր գործը»,- 45-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը տարվա լավագույնի համար քվեարկության արդյունքում վաստակել էր 92 միավոր և առաջ էր անցել Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայից ու լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա