Logo

Եղիշե Մելիքյան. «Պետք է այնպիսի խաղ ցուցադրենք, որ արժանանանք գովասանքի»

20:54 / 29.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու պաշտպան Տարոն Ոսկանյանը հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին պատասխանել են լրագրողների հարցերին:

Տարոն Ոսկանյան․ «Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ «Փյունիկ», փորձում եմ ադապտացվել թիմին և օգնել հաջողությունների հասնել: Վակուլենկոյի բացակայությունը կազդի պաշտպանությունում մեր խաղի վրա: Հուսով եմ՝ տղաներով միասին համախմբված կփակենք այդ բացը: Փորձառու թիմ ենք, առաջին խաղում պարտությունից հետո հոգեբանորեն պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Եղիշե Մելիքյան․ «Մրցակիցը մեզ չի զարմացրել առաջին խաղում: Ընդհանրապես մեզ դժվար է զարմացնելը: Զարմացրեց խաղադաշտի շատ վատ որակը, որը հավասարեցրեց թիմերի հնարավորությունները: Մրցակիցն առաջին խաղում հաղթանակի հասավ մեր թույլ տված սխալներից օգտվելու շնորհիվ: Ցուցադրած խաղի համար շատ քննադատությունների ենք ենթարկվել, արժանի էինք դրան: Մեղավոր ենք, երկրպագուն իրավունք ունի գովելու և քնննադատելու: Պետք է այնպիսի խաղ ցուցադրենք, որ արժանանանք գովասանքի:

Ինձ մի փոքր հանգստացնում է այն փաստը, որ «Փյունիկը» հաղթողի հոգեբանություն ունեցող և արդյունք ցույց տվող թիմ է: Մենք սա ապացուցել ենք տարիներով: Այն մակարդակի ենք հասել, որ 1-2 պարտությունն անընդունելի է երկրպագուների համար: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դուրս գանք որակավորման երրորդ փուլ»,- ասել է Եղիշե Մելիքյանը:

«Փյունիկը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնին: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի 16-ակի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» և եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա: 

«Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ