Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է իր գլխավորած թիմի դուրս մնալը Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունից: Կիսաեզրափակիչում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Գյումրիի «Շիրակին» (1-1, 11մ.՝ 5-3) և ավարտել ելույթները:
«Չնայած թիմում գրիպի համաճարակ էր ու շատ խաղացողներ բացակայում էին, բայց մենք պարտավոր էինք հաղթել ու գործը չհասցնել 11-մետրանոցներին»,- 43-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչում «Շիրակն» ուժերը կչափի «Ուրարտու» - «Գանձասար» դիմակայության հաղթողի հետ: