Logo

Եղիշե Մելիքյան. «Լրջորեն պատրաստվում ենք խաղին, պետք է իրագործենք մեր ծրագիրը»

23:47 / 26.07.2023Ֆուտբոլ
Եղիշե Մելիքյան-Կալմար

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում խոսել է շվեդական «Կալմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման մասին։

«Գիտենք, որ վաղվա խաղում դժվար է լինելու մեզ համար: Վաղը կլինի չորրորդ օրը, որ Շվեդիայում ենք, լրջորեն պատրաստվում ենք խաղին: Հաշվի առնելով կլիման և շատ այլ հանգամանքներ՝ որոշեցինք շուտ մեկնել մրցավայր:

Խաղալու ենք ուժեղ թիմի դեմ: «Կալմարը» սիրում է հիմնականում խաղալ գնդակով: Մրցակցի ուժեղ և թույլ կողմերը գիտենք: Պետք է իրագործենք մեր ծրագիրը, հասնենք ցանկալի արդյունքի, որպեսզի պատասխան խաղում լուծենք դիմակայության բոլոր հարցերը»,- նշել է Եղիշե Մելիքյանը:

«Կալմար» - «Փյունիկ» խաղը կկայանա հուլիսի 27-ին Շվեդիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Աբովյանի քաղաքային ստադիոնում։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթահարել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» արգելքը (2-0, 3-0): «Կալմարին» հաղթելու դեպքում երևանյան ակումբը կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ