Logo

Եղիշե Մելիքյան. «Լավ աշխատանք ենք կատարել ու պատրաստ ենք պայքարելու» (տեսանյութ)

20:12 / 23.02.2023Fastex Պրեմիեր լիգա
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող հաղթող Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն առաջնության գարնանային հատվածի մեկնարկից առաջ ամփոփել է թիմի անցկացրած ուսումնամարզական հավաքը, խոսել կատարած տրանսֆերների և ֆուտբոլիստների տրամադրվածության մասին:

Ուսումնամարզական հավաքն ու սխալների շտկումը

«Շատ շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, մեր նախագահին: Բարձր մակարդակով կազմակերպվեց ուսումնամարզական հավաքը, լավ աշխատանք կատարեցինք: Մեր առջև շատ բարդ առաջադրանք է դրված, սակայն կա վստահություն, որ պատրաստ ենք պայքարելու: Շատ բան ենք հասցրել շտկել, ունեինք լավ մրցակիցեր, որոնք օգնեցին գտնել մեր սխալներն ու այդ ուղղությամբ աշխատանք տանել:
Հարկավոր է, որ մեր երկրպագուները նույնպես լինեն միասնական, որովհետև լուրջ խնդիր ունենք լուծելու: Անցյալ տարվա հաջողությունները մեր միանական լինելու արդյունքն է: 

Նոր տրանսֆերների մասին

«Բոլոր խնդիրները լուծել չստացվեց, չկարողացանք ամրապնդել բոլոր դիրքերը, սակայն վստահ եմ՝ նորեկները մեզ կօգնեն: Ընկերական խաղերը ցույց տվեցին, որ ընտրության հարցում չենք սխալվել»:

Թիմի տրամադրվածության մասին

«Մեր թիմը փորձառու է, ունի անցած ուղի, իսկ ֆուտբոլիստները հասկանում են առաջադրանքի լրջությունը: Տեսնում եմ ցանկություն և կենտրոնացվածություն, որի մասին ասել եմ նաև մարզչական շտաբին: Դա շատ կարևոր է»,- Մելիքյանի խսքը մեջբերում «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածում գործող չեմպիոնը կմեկնարկի փետրվարի 24-ին կայանալիք Չարենցավանի «Վանի» դեմ արտագնա խաղով: Հանդիպման սկիզբը՝ 15:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ