Logo

Եղիշե Մելիքյան. «Կոչ եմ անում ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին»

20:40 / 03.03.2025Ֆուտբոլ
null

«Փյունիկ» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը սոցցանցային գրառմամբ անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղի (1-2) ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պաահանջով բողոքի ակցիա իրականացրած 9 երկրպագուի ձերբակալությանը:

«Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:

Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»,- գրել է Մելիքյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ