Logo

Եղբոր հետքերով. Ջոբ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Գերմանիա

11:33 / 03.06.2025Ֆուտբոլ
null

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմն ընդունել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկը, հաղորդում է Bild-ը:

19-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել նաև «Լայպցիգից» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտից», սակայն նախապատվությունը տվել է «Բորուսիային»:

Այժմ գերմանական գրանդը պատրաստ է «Սանդեռլենդին» առաջարկել մինչև 25 միլիոն եվրո:

Ջոբը Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է: Նա բազմիցս եղել է Դորտմունդում, երբ Մադրիդի «Ռեալի» ներկայիս աստղը խաղում էր «Բորուսիայում»: Նրան շատ դուր է եկել ակումբի մթնոլորտը:

Ջոբին համոզելու գործում նրա հետ զրուցել են «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը, տնօրեններ Լարս Ռիկենը և Սեբաստյան Կելը, ինչպես նաև ակումբի ղեկավար Հանս-Յոախիմ Վացկեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ