Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը մեկնարկեց ծանրագույն հաղթանակով։ F խմբի առաջին տուրում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը դժվարությամբ կոտրեց Չեխիայի հավաքականը դիմադրությունը՝ կամային հաղթանակ տանելով 2-1 հաշվով։
Պորտուգալացիներն առաջին խաղակեսում ունեին լուրջ առավելություն, ստեղծեցին մի քանի գոլային պահ, սակայն չկարողացան բացել հաշիվը։
Նույն սցենարով ընթանում էր նաև երկրորդ խաղակեսի սկզբնամասը, սակայն Չեխիայի հավաքականը 62-րդ րոպեին բացեց հաշիվը. հեռահար հարվածով տպավորիչ գոլ խփեց Պրահայի «Սլավիայի» կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը։
Պորտուգալիայի հավաքականին ընդամենը 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար. ՊՍԺ-ի լատերալ Նունու Մենդեիշի հարվածից հետո «Սլավիայի» դարպասապահ Յինդրժիխ Շտանեկը փրկեց իր թիմին, սակայն գնդակը Պլզենի «Վիկտորիայի» պաշտպան Ռոբին Հրանաչի ոտքից անդրադառնալուց հետո հայտնվեց դարպասում։
87-րդ րոպեին անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան գրավեց չեխերի դարպասը, բայց իտալացի գլխավոր մրցավար Մարկո Գուիդան չհաշվեց գոլը` արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։
Թվում էր, թե կգրանցվի ոչ-ոքի, սակայն փոխարինման դուրս եկած «Պորտուի» 21-ամյա վինգեր Ֆրանշիսկու Կոնսեյսաուն ավելացված երկրորդ րոպեին հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի հավաքականին։
Ռոնալդուի ու Պեպեի պատմական ռեկորդները
Հիշեցնենք, որ F խմբի առաջին խաղում Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշած Վրաստանի հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Թուրքիային։ Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 22-ին կմրցի Թուրքիայի, Վրաստանը` Չեխիայի դեմ։
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ
Պորտուգալիա - Չեխիա` 2-1 (տեսանյութ)
Ռոբին Հրանաչ, 69 (ինքնագոլ), Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 90+2- Լուկաշ Պրովոդ, 62
Ռոնալդուի վերջին Եվրոն, վրացիների պատմական նորամուտն ու F խմբի ամուր թիմերը