Ռուս ֆուտբոլիստներ, դարպասապահ Դմիտրի Աբակումովը և հարձակվող Ալեքսանդր Դոլգովը հեռացել են «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա Աբակումովը նախորդ տարվա ամռանն էր պայմանագիր կնքել երևանյան ակումբի հետ, որի կազմում 8 խաղում բաց է թողել 10 գոլ, 1 անգամ դարպասը պահել անառիկ։
Դոլգովը «Ուրարտուի» հետ պայմանագիր էր կնքել 2024 թ. փետրվարին և 7 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ երևանյան ակումբից հեռացել էին նաև Դրաման Սալուն, Թեմուր Ջիկիան, Դենիս Գլուշակովը, Ուրոշ Ստոյանովիչը, Նիկոլայ Պրուդնիկովը, Պերիշա Պեշուկիչը և Վլադիսլավ Պենտելեևը։