Կանանց թենիսում տարին վարկանիշային աղյուսակի առաջին տեղով ավարտելու համար պայքարելու են 2 խաղացողներ: Երկրորդ տարի անընդմեջ Արինա Սաբալենկան և Իգա Շվյոնտեկը լավագույնին կորոշեն WTA-ի Ամփոփիչ մրցաշարում:
Բելառուս առաջին ռակետի ու լեհ երկրորդ ռակետի միջև այժմ 1046 միավորի տարբերություն է: Երրորդ անգամ անընդմեջ տարին առաջին տեղով ավարտելու համար Շվյոնտեկին հարկավոր է կրկին տիտղոս նվաճել, և որ Սաբալենկան խմբային փուլում առավելագույնը 2 հաղթանակ տանի, իսկ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում՝ պարտվի:
Եթե Արինան հաղթի խմբային փուլի բոլոր 3 հանդիպումները, կապահովի առաջին տեղը:
Անցած տարի Սաբալենկան 630 միավորի առավելություն ուներ Շվյոնտեկի նկատմամբ: Նրան հարկավոր էր հասնել եզրափակիչ, բայց բելառուս թենիսիստուհին կիսաեզրափակիչում պարտվեց հենց Իգային: