Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 8-10 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Ռեալի» բժշկական ծառայության կողմից այսօր անցկացված հետազոտությունից հետո Կամավինգայի մոտ ախտորոշվել է աջ ծնկի դիմային կապանների պատռվածք»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ։ Կամավինգային վնասվածք էր հասցրել ՊՍԺ-ի հարակվող Ուսման Դեմբելեն։
Օրեր առաջ Կամավինգան «Ռեալի» հետ կնքել էր նոր պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029թ․ հունիսի 30-ը։